Հալեպի քաղաքապետը եւ Բաաս կուսակցությունը երախտագիտություն են հայտնել հայերին մարդասիրական օգնության համար

Armenpress 11:15, 12 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում արդեն սկսել են բաժանել հայաստանյան երրորդ մարդասիրական օգնության ծանրոցները: Սիրիացիներին տրվող օգնության տրամադրումն իրականացվում է Հալեպի կարմիր մահիկի, Բերիո թեմի ազգային առաջնորդարանի, ինչպես նաեւ Հալեպի շտապ օգնության մարմնի եւ Սիրիայում Հայաստանի դեսպանության համագործակցությամբ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Բաաս կուսակցության Հալեպի մասնաճյուղի քարտուղար Հիլալ Հիլալը նշել է, որ սիրացիները բարձր են գնահատում հայերի կողմից կատարված այս մարդասիրական քայլը, ինչն ապացուցում է հայ-սիրիական շատ սերտ համագործակցությունը:

 Հալեպի քաղաքապետ Մուհամմադ Ուահիդ Աքքադն իր հերթին նշել է, որ հայկական մարդասիրական օգնությունը ցույց է տալիս խոր բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների առկայությունը սիրիացի եւ հայ ժողովուրդների միջեւ` ավելացնելով, որ սիրիացիները երբեք չեն մոռանա այս օգնությունները:

Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնության երրորդ օդանավը Հալեպ է հասել նոյեմբերի 8-ին: «Օգնիր եղբորդ» նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին «Էյր Արմենիա» բեռնատար ինքնաթիռով Սիրիա էր ուղարկվել առաջին օգնությունը` 15 տոննա բեռ: Հոկտեմբերի 22-ին «Սիրիական ավիաուղիներ»-ի Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա էր տեղափոխվել մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում` առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ նոյեմբերի 8-ին` կրկին «Էյր Արմենիա»-ն Սիրիա էր տեղափոխել 13 տոննա մարդասիրական օգնություն:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am