Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը թոշակի է անցել

Armenpress 17:00, 27 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 27  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխսոտիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել է պաշտոնից` թոշակի անցելու պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան:

Փոխոստիկանապետն աշխատանքից ազատվելու հետ կապված գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Կատարվեց շատ-շատերի երազանքը, ես այսուհետ նախկին ոստիկան եմ... Հպարտ եմ, որ աշխատել եմ ՆԳ և ոստիկանական համակարգերում, աշխատել եմ տարբեր պաշտոնների, բավականին լարված, բարդ, հակասական, վճռորոշ ժամանակաշրջանում՝ խորհրդային տարիներից առ այսօր: Համակարգում ինչ պաշտոն էլ, որ վարել եմ, աշխատել եմ նվիրումով, պատասխանատվությամբ, նկատվել, առանձնացել ընդհանուրից իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը ստեղծագործաբար, պրոֆեսիոնալ և լրջագույն մոտեցում ցուցաբերելու ունակությամբ»,-նշված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am