Հայաստանի շախմատի հավաքականն օլիմպիական եռակի չեմպիոն է

Armenpress 18:05, 9 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Մեր ոսկե հավաքականը Ստամբուլում ավարտված շախմատի  40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րդ վճռական փուլում, 2,5-1,5 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նույնքան` 19-ական միավոր վաստակեցին Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները. լրացուցիչ ցուցանիշերով Հայաստանի հավաքականը հռչակվեց օլիմպիական չեմպիոն: 

Վերջին փուլում Չինաստանը 3:1 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին, իսկ Ռուսաստանը նույն հաշվով առավելության հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ:

Վերջին չորս օլիմպիադաներում Հայաստանը երեք անգամ հռչակվել է Օլիմպիական չեմպիոն: Նախորդ տարի Չինաստանում մեր հավաքականը նվաճեց աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am