Լավրովն ու Քլինթոնը վերահաստատել են ԼՂ հակամարտության կարգավորման գործում իրենց հանձնառությունը

Armenpress 16:10, 8 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հերթական անգամ հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ իրենց դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վլադիվոստոկում լրագրողի հետ զրույցում անդրադարձել են իրենց հանդիպման մանրամասներին: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ` մենք ջանք չենք խնայելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում բանակցությունների վերսկսման համար»,- նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Երկու պետությունների արտաքին գործատեսչության ղեկավարների հանդիպումը կայացել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, որն այս անգամ հյուրընկալել է Ռուսաստանը: Լավրովի եւ Քլինթոնի հանդիպմանը երկկողմ օրակարգից զատ անդրադարձ է եղել նաեւ իրանական միջուկային ծրագրի հարցին, Սիրիայի եւ Կորեական թերակղզու իրավիճակին:   



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am