Կանադահայերը բողոքի ցույց են անցակցրել Ադրբեջանի և Հունգարիայի դեսպանատների առաջ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայերն Օտտավայում Հունգարիայի և Ադրբեջանի դեսպանատների դիմաց իրենց վրդովմունքն ու զայրույթն են հայտնել Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կանադայի Հայկական ազգային կոմիտեից:
Բողոքի ցույցին մասնակցել են նաև այնպիսի կազմակերօություններ, ինչպիսիք են Կանադայի Հայկական եկեղեցական երիտասարդական կազմակերպությունը, Հայկական ուսանողական միությունը, Կանադայում Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդ մասնագետները և կանադահայ համայնքի այլ ներկայացուցիչներ:
Ցուցարարները դատապարտել են հունգարական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի կասկածելի արտահանձնումն Ադրբեջանին և Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի կողմից վերջինիս ներում շնորհելը: Կանադահայերը մեղադրել են ադրբեջանական իշխանություններին էթնիկ հողի վրա հանցանք գործած մարդասպանին ոչ միայն չպատժելու, այլև իր երկրում ոճրագործին փառաբանելու համար:
Կանադայի Հայկական ազգային կոմիտեն ամենախոշոր և ազդեցիկ հայ-կանադական կազմակերպությունն է: Այն համագործակցում է տարբեր գրասենյակների և կազմակերպությունների հետ ինչպես Կանադայում, այնպես էլ ողջ աշխարհում և զբաղվում է կանադահայ համայնքին հուզող հարցերով:
- Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին
արտահանձնելու որոշման համար
Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: - Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի
առնչությամբ
Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ. ԱԳՆ: - Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին
Սաֆարովի արտահանձնման դեպքի առնչությամբ Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: - Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ
«Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար»,-նշվում է նամակում: - Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում.
կանադացի օրենսդիր
«Ցանկանում եմ արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ»,-ասել է Կանադայի շրջանային խորհրդարանի պատգամավորը: