Ոճիրն իրագործելիս Սաֆարովն անգամ խղճի խայթ չի զգացել. ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինի
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինին իր մտահոգությունն է հայտնել ազերի մարդասպան Սաֆարովի արտահանձման եւ երկրում նրան հերոսացնելու առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Ինչպես Ռոդ Այլենդի շատ հայեր, ես եւս ցնցված եմ` իմանալով, որ Սաֆարովին ամբողջական ներում է շնորհվել նախագահ Ալիեւի կողմից, ոճրագործը փոխհատուցվել է եւ հերոսացվել: Սաֆարովը դատապարտվել էր դիտավորյալ հանցագործություն գործելու համար, որը գործելիս խղճի խայթ անգամ չի զգացել: Եվ մինչ այսօր Սաֆարովին փառաբանում են Բաքվում, զոհ Գուրգեն Մարգարյանի ընտանիքի անդամների եւ ընկերների համար որեւէ արդար լուծման նշույլ դեռեւս չկա: Այս տարիների ընթացքում լուրջ հարցեր են բարձրացել` արդյոք Ադրբեջանի կառավարությունը ձգտում է խաղաղ, ոչ բռնի հարաբերություններ հաստատել հայ ժողովրդի հետ: Ալիեւի` այս շաբաթվա չմտածված քայլերը ոչինչ չեն անում ծառացած խնդիրները լուծելու համար»,-նշել է Սիսիլինին:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին:
- Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին
արտահանձնելու որոշման համար
Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: - Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի
առնչությամբ
Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ. ԱԳՆ: - Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին
Սաֆարովի արտահանձնման դեպքի առնչությամբ Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: - Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ
«Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար»,-նշվում է նամակում: - Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում.
կանադացի օրենսդիր
«Ցանկանում եմ արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ»,-ասել է Կանադայի շրջանային խորհրդարանի պատգամավորը: