Մարտին Շուլցը Սաֆարովի ներումը քաղաքականապես պայմանավորված է համարում

Armenpress 09:34, 5 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և ներում շնորհելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շուլցը, մասնավորապես, ասել է.«Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ կոնվենցիան չպետք է չարաշահվի քաղաքական նպատակներով: Ես մտահոգված եմ Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովին քաղաքական նպատակներով ներում շնորհելու փաստով: Միևնույն ժամանակ կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են բերել իրավիճակի առավել վատթարացմանը»:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Հունգարիայի մայրաքաղաքում սպաները մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:  



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am