Վիկտոր Օրբանը հանդես է եկել Սաֆարովի արտահանձման մասին հայտարարությամբ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիայից Ադրբեջան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված գործընթացները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունգարական XPATLOOP.com կայքը, սեպտեմբերի 3-ին արված հայտարարությամբ Օրբանն անդրադարձել է Հունգարիայից Ադրբեջան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային եւ դրա հետ կապված վերջին իրադարձություններին: «Սաֆարովի արտահանձման հարցում Հունգարիան գործել է միջազգային չափանիշներին համապատասխան, եւ այդ գործողությունները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա»,-նշել է Օրբանը:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին, սակայն, Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւի կոմղից ոճրագործը ներման արժանացավ, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով:
Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
- Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին
արտահանձնելու որոշման համար
Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: - Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի
առնչությամբ
Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ. ԱԳՆ: - Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին
Սաֆարովի արտահանձնման դեպքի առնչությամբ Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: - Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ
«Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար»,-նշվում է նամակում: - Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում.
կանադացի օրենսդիր
«Ցանկանում եմ արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ»,-ասել է Կանադայի շրջանային խորհրդարանի պատգամավորը: