Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը

Armenpress 15:32, 1 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների ամփոփագրի` օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am