Ակտիվիստները կոպեկներ են նետել Հունգարիայի դրոշի վրա, ապա այրել այն
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարայի հյուպատոսության առջեւ «Հայազն» եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունների ակտիվիստները գետնին գցեցին Հունգարիայի դրոշը, վրան կոպեկներ շպրտեցին՝ ի նշան այն բանի, որ Հունգարիան ծախվել է Ադրբեջանին։ Դրոշն այրելուց հետո մասնակիցները երգեցին հայրենասիրական երգեր եւ միահամուռ գոչեցին «Ամոթ», «Մահ ոսոխին»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Ամոթ», «Մահ ոսոխին», «Հունգարիան ծախված երկիր է» կարգախոսներով նրանք բողոքի երթ անցկացրին ՀՀ ԱԳՆ-ի եւ Հունգարիայի հյուպատոսության առջեւ:ԱԳՆ-ի շենքի առջև հավաքվածների թվում էին նաև Հունգարիայից Հայաստան ժամանած մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում նաև հայտնի հայագետ Ժիգմունդ Բենեդեկը։«Ես ներողություն եմ խնդրում իմ անունից ամբողջ հայ ժողովրդից, ինչպես նաև Գուրգեն Մարգարյանի ընտանիքից։ Հունգարիայի կառավարության այդ քայլը գնահատում եմ անբարոյական՝ ընդդեմ դարավոր դաշնակից հայ ժողովրդի։ Գուրգեն Մարգարյանը մահացել էր էթնիկ պատկանելության դեմ իրականացված հանցագործողության հետևանքով, ու նրան դաժանաբար սպանողը դատապարտվել էր ազատազրկման։ Սաֆարովին արտահանձնելն Ադրբեջանին հունգարական դիվանագիտութան մեծագույն սխալն է. ես կլինեմ Հայաստանի կարծիքի դեսպանը Հունգարիայում»,- նշեց հունգարացի հայագետը՝ խնդրելով համեմատության եզրեր չանցկացնել հունգար ժողովրդի և իշխանության միջև։«Հունգար ժողովուրդն ամբողջությամբ կանգնած է հայերի ու Հայաստանի կողքին»,- եզրափակեց նա։
- Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին
արտահանձնելու որոշման համար
Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: - Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի
առնչությամբ
Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ. ԱԳՆ: - Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին
Սաֆարովի արտահանձնման դեպքի առնչությամբ Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: - Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ
«Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար»,-նշվում է նամակում: - Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում.
կանադացի օրենսդիր
«Ցանկանում եմ արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ»,-ասել է Կանադայի շրջանային խորհրդարանի պատգամավորը: