Կապանի գործող քաղաքապետը դադարեցրել է ընտրապայքարը

Armenpress 15:21, 30 Օգոստոս, 2012

ԿԱՊԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի քաղաքապետի` սեպտեմբրի 9-ին կայանալիք ընտրություններում նախապես առաջադրված 4 թեկնածուներից ընտրապայքարը կշարունակի մեկ թեկնածու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը, օգոստոսի 30-ին հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել գործող քաղաքապետ ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը:

Այսպիսով՝ Կապանի քաղաքապետի համար կպայքարի մեկ թեկնածու՝ «Հայփոստ» ՓԲԸ «Կապանի փոստային» մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ-ից առաջադրված Աշոտ  Հայրապետյանը:

Ինպես տեղեկացանք թեկնածուի ընտրական շտաբից, համաձայն նախապես մշակված ժամանակացույցի, նախընտրական քարոզչության շրջանակներում Հայրապետյանը կշարունակի հանդիպումները բնակչության հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am