Վանում վերանորոգվում է հայկական երկրորդ եկեղեցին

Armenpress 13:31, 9 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի նահանգապետարանն աշխատանքներ է սկսել Վանա լճի Կտուց կղզու եկեղեցու վերանորոգման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայկական եկեղեցին վերանորոգելու նախաձեռնությունը Թուրքիայի կառավարությանն է, որի ֆինանսական աջակցությամբ երկու տարի առաջ վերանորոգվել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին:

Կտուցի եկեղեցին գործել է մինչեւ 1915 թ-ը: Թեեւ Օսմանյան Թուրքիայում 1720 թ-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից եկեղեցին էական վնաս է կրել, սակայն այն կանգուն է մնացել մինչեւ Հայոց ցեղասպանության տարիները: Թուրք մասնագետները հայտնել են, որ Կտուցի եկեղեցին վնաս չի կրել 2011 թ-ի հոկտեմբերին եւ նոյեմբերին Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից:

Նշվում է, որ եկեղեցու վերանորոգումը թուրքական իշխանությունները կատարում են Վանում զբոսաշրջությունը զարգացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am