Խորոգից սկսել են դուրս բերել հատուկ ծառայությունների ստորաբաժանումները

Armenpress 14:50, 2 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանում սկսվել Է ուժային կառույցների ստորաբաժանումների դուրսբերումը Խորոգ քաղաքից, որտեղ անցյալ շաբաթ լայնընդգրկուն հատուկ գործողություն Է իրականացվել գրոհայինների դեմ: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազիա-Պլյուս» գործակալությունը:   

Ինչպես պատմել Է ուժային կառույցների մի աղբյուր, օգոստոսի 1-ին Խորոգից Դուշանբե Է վերադարձել Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության սպաների եւ Թմրադեղերի վրահսկողության գործակալության սպաների խումբը: Կառավարական ուժերի դուրսբերման գործընթացն օգոստոսի 2-ին շարունակվում Է: «Բայց հակամարտության գոտուց այնտեղ ուղարկված ուժերի եւ միջոցների լրիվ դուրսբերման մասին խոսելն առայժմ վաղ Է»,- ընդգծել Է աղբյուրը:

Նրա խոսքով՝ գործողությունը կարելի կլինի ավարտված համարել այն բանից հետո, երբ գրոհայինները կհանձնեն ամբողջ եղած զենքը, ինչպես նաեւ իշխանություններին կհանձնեն վերջերս կատարված սպանության մեջ կասկածվող Աբդուլո Նազարովին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am