ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդականը վաղաժամ ավարտել է իր առաքելությունը

Armenpress 16:22, 31 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի դեսպանի խորհրդական, մշակութային ու հյուպատոսական հարցերով պատասխանատու Մուհամմադ Հուսամ Հաֆեզը վաղաժամ ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հյուպատոսարանի տեղեկացմանբ` Մուհամմադ Հաֆեզը հուլիսի 30-ի առավոտյան աշխատանքի չէր ներկայացել, սակայն դրա պատճառները դեռեւս հայտնի չէին: 

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանում Սիրիայի դեսպանի հյուպատոսական հարցերով պատասխանատու Մուհամմադ Հուսամը հրաժարական է տվել` հայտնելով, որ լքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը եւ անցնում ընդդիմության շարքերը: Այսօր, փաստորեն, այդ լուրերը որոշակիորեն հաստատվում են: 

Ավելի վաղ աշխատանքից հեռացել եւ սիրիական ընդդիմության կողմն էին անցել Կիպրոսում, Իրաքում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում Սիրիայի դեսպանները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am