ՀՀ Նախագահին է փոխանցվել Իրան այցելելու Ահմադինեժադի հրավերը

Armenpress 16:32, 10 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամեդ Նաջարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Չմիավորման շարժման կազմակերպության գագաթնաժողովին մասնակցության հրավերը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Fars լրատվական գործակալությունը, հուլիսի 9-ին Երեւանում նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը նշվել է, որ օգոստոսի վերջին նախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Իրանի մայրաքաղաք Թեհրան` մասնակցելու գագաթնաժողովին: 

Թեհրանում նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Հուլիսի 9-ին կայացած ՀՀ Նախագահի և Իրանի ՆԳ նախարարի հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների անվտանգության բաղադրիչին վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am