2014թ.Եվրոպայի շախմատի առաջնությունը կանցկացվի Երեւանում

Armenpress 20:45, 14 Հունիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի Եվրոպայի շախմատի առաջնությունը տեղի կունենա Երեւանում: Այս մասին   «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի  ֆեդերացիայից: Այսպիսով Եվրոպայի շախմատի միությունը բավարարել Է ՀՀ շախմատի ֆեդերացիայի հայտը Երեւանում այս մրցաշարի անցկացման վերաբերյալ:Տեղեկացնենք , որ այս մրցաշարը նվիրված կլինի լեգենդար հայ շախմատիստ,1963-69 թվականների շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին:Տեղեկացնենք նաեւ,որ նման կարգի միջազգային մրցաշար Հայաստանում դեռ չի անցկացվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am