Գրողները հորդորում են երեխաներին հեռու պահել սերիալների լեզուն ընդօրինակելուց

Armenpress 16:00, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը փետրվարի 21-ին «Գրանիշ» գրական ակումբի հետ համատեղ կազմակերպել էր «Ինչպես ապրեցնել հայերենը համաշխարհայնացող աշխարհում» խորագրով միջոցառումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը նվիրված էր մայրենի լեզվի անաղարտությանը: «Լեզվի մաքրության պայքարը բոլորիս գործն է, եւ մենք պետք է այնպես անենք, որ երեխաները չընդօրինակեն սերիալների լեզուն:  Հարկավոր է պահպանել մայրենին եւ այն դարձնել իրական հաղորդակցման միջոց, որպեսզի նոր ժամանակներում ու նոր միջոցներով այն շարունակի ապրել»,-ասաց «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը:  

Գրող Վաչագան Սարգսյանն ավելացրեց, որ այժմ լեզվական աղանդավորություն է սկսվել, եւ այն գալիս է հումորային, սերիալային վատ լեզվի պատճառով: «Լեզվի պահպանության համար ստեղծվել է Լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ Լեզվի մասին օրենք է ընդունվել, բայց այսօր նրանցից ոչ ոք չի կատարում իր դերը»,-նշեց գրողը` հավելելով, որ այժմ լեզմի մասին կա երկու տեսակետ` առաջինը, որ ամեն ինչ կարգին է եւ երկրորդը` լեզուն գնում է դեպի կործանում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am