Բակո Սահակյանն այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ

Armenpress 11:41, 13 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում Բակո Սահակյանը մասնակցել է կիրակնoրյա պատարագին, որը մատուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այնուհետեւ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը  Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի, Ռամկավար ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության, Հայկական ժողովրդային շարժման, Հայ-հունական առեւտրաարդյունաբերական պալատի  մի խումբ անդամների հետ:

Արցախի Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ հունահայ մամուլի ներկայացուցիչների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am