«Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը» գիրքը` կինոռեժիսորի ողջ կյանքի մասին

Armenpress 18:55, 11 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը» գիրքը կազմվել է ատենախոսության հիման վրա: Փետրվարի 11-ին բեմադրող օպերատոր ու ռեժիսոր Սերգե Իսրայելյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հիշատակի երեկոյին «Արմենպրես»-ին լրագրողին գրքի հեղինակ Էդուարդ  Համբարձումյանն ասաց, որ այն ստեղծվել է չորս տարվա ընթացքում, իսկ վերջին վեց ամիսներին այն վերածվել է  գրքի` ընթերցողին մատչելի դարձնելու համար: 

Համբարձումյանի խոսքով` գլխավոր նպատակն այնպիսի աշխատանք ստեղծելն էր, որը կհետաքրքրի ուսանողներին:

«Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը» ռուսերենով ներկայացնում է Սերգեյ Իսրայելյանի ստեղծաագործական ուղին, թե ինչ ներդրում է ունեցել Իսրայելյանը հայ կինոմատոգրաֆիայի վրա:

Կինոռեժիսորը նշեց, որ գիրքը գրելիս օգտագործել է Իսրայելյանին վերաբերող բոլոր արխիվային նյութերը, որոնք կան Հայաստանում ու Մոսկվայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am