Իրանագետը կարծում է` Իրանի տնտեսությունը բռնել է ոչնչացման ուղին

Armenpress 15:19, 10 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆ ՊՐԵՍ: Դոլարի գնի բարձրացումը Իրանում վնասում է նրա բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Մհեր Բաղդասարյանը նշեց, որ դոլարից հրաժարվելու քաղաքականությունը նորություն չէ, քանի որ Արեւմուտքի մի շարք երկրներ արդեն հրաժարվել են` փորձելով թուլացնել կախվածությունը ԱՄՆ-ից: «Իրանը փորձում է  միջոցառումներ իրականացնել դոլար-ռիալ հարաբերությունները կարգավորելու համար: Կան արդեն պայմանավորվածություններ մի քանի երկրների հետ, որ Իրանը հրաժարվում է դոլարով գործարքներ իրականացնելուց»,-ասաց Բաղդասարյանը:

Իրանագետ Ռուդիկ Յարալյանն էլ նշեց, որ Իրանի տնտեսությունը բռնել է ոչնչացման ուղին: «Թեպետ Իրանում տարվում է այն քարոզչությունը, որ միջազգային պատժամիջոցները երկրի տնտեսության վրա ազդեցություն չեն ունենում, բայց Մալազիան հրաժարվել է սննդայուղի ներմուծումից` պատճառանաբանելով Իրանի անվճարունակությունը: Ենթադրվում է, որ Հնդկաստանը կկասեցնի բրնձի արտահանումը Իրան»,-ասաց Յարալյանը: Նա նշեց, որ եւս մի քանի երկրներ փորձում են վերանայել առեւտրատնտեսական հարաբերությունները Իրանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am