Պարգեւատրվեցին ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները

Armenpress 16:20, 9 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը , Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, փետրվարի 9-ին ՀՀ բանակի հուշամեդալով  պարգեւատրեց  ազգությամբ եզդի 10 ազատամարտիկների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ասաց,  որ եզդիները ղարաբաղյան պատերազմում հերոսաբար մասնակցել են` ունենալով 30-ից ավելի զոհ:

«Մեր բանակը իր էությամբ եւ պատրաստակամությամբ բարձր հիմքերի վրա է դրված: Մեր բանակը հաղթող բանակ է», նշեց նա:

Թամոյանն իր երախտիքի խոսքը հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը, որը բազմաթիվ անգամներ իր հարգանքն է ցույց տվել եզդիներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am