Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման շինաշխատանքները կմեկնարկեն 2014 թ-ին

Armenpress 19:19, 8 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ատոմային էներգաբլոկի շինաշխատանքները կմեկնարկեն 2014 թվականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս մասին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' փետրվարի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մեր ռուս գործընկերների հետ ունենք պայմանավորվածություն' այս ծրագրին կապիտալով մասնակցության վերաբերյալ: Դա հնարավորություն է տալու, որպեսզի մենք իրատեսական համարենք, որ 2014 թվականին արդեն կսկսվեն էներգաբլոկի շինաշխատանքները: Այս ժամանակահատվածում կհստակեցվի մեր բիզնես ծրագիրը, իսկ վերջինիս իրականացման օպերատոր ընկերությունը կավարտի աշխատանքները ներդրումային գործընկերների հետ: Ժամանակ ունենք, և քանի որ երկու պետություն են հանդես գալիս որպես այս ծրագրի իրականացնող' դա բարձրացնում է նրա գրավչությունը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշեց նաև, որ չի բացառվում ատոմակայանի կառուցման աշխատանքներում ֆրանսիական և ամերիկյան կողմերի հետ համագործակցության հնարավորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am