Երուսաաղեմի Հայոց պատրիարքը անգիտակից վիճակում հիվանդանոցում է

Armenpress 10:35, 8 Փետրվար, 2012

ԵՐՈՒՍԱՂԵՄ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը հունվարի 19-ից անգիտակից վիճակում գտնվում է «Էյն Քերեմի Հատասա» հիվանդանոցում` ուղեղի կաթվածի եւ ծանր թոքաբորբի հետեւանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից, 93-ամյա հովվապետի սիրտը հանկարծակի կանգ է առել: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն պատրիարքը գիտակցության չի եկել:

Երուսաղեմի պատրիարքարանի ընդհանուր ժողովի որոշմամբ, պատրիարքի փոխանորդ է նշանակվել Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am