Հայերը կկառուցեն Եվրոպայի ամենամեծ եկեղեցին

Armenpress 19:50, 6 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի հայ համայնքը նախատեսում է կառուցել Եվրոպայի ամենախոշոր ուղղափառ եկեղեցին: Համաձայն նախագծի` տաճարը կունենա 50 մետր բարձրություն ու կզբաղեցնի 1 հեկտար տարածք: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով https://society.lb.ua-ն, եկեղեցու տարածքում կկառուցվի նաեւ հայկական մշակույթի կենտրոն: Հայաստանից կենտրոնական տաճար կբերվեն 16 խաչքարներ: Եկեղեցու կառուցումը կսկսվի մարտին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am