Սիրիան եւ Իրանը հետին պլան են մղել ղարաբաղյան հիմնախնդիրը

Armenpress 13:31, 6 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատելով ըստ ամենայնի՝ ղարաբաղյան հակամարտությունը, որն առանց այն Էլ Արեւմուտքի առաջնահերթ խնդիրների թվում չԷր, Սիրիայի իրադարձությունների եւ Իրանի վրա հնարավոր հարձակման կապակցությամբ Էլ ավելի Է հետ մղվել Եվրամիության եւ ԱՄՆ-ի գերակայությունների ցուցակում: Հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում շահագրգռվածության շուրջ բոլոր խոսակցություններն այդպես Էլ սոսկ խոսակցություններ են մնում: Դրա հաստատումն Է դարձել միջազգային հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդի բանաձեւը: «Եվրամիությունը եւ անդամ պետությունները լի են ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններից անջատելու վճռականությամբ: ԵՄ-ի անդամ պետությունները Էներգետիկայի կամ առեւտրի շուրջ բանակցությունները կախվածության մեջ չեն դնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացից»,-ասված Է բանաձեւում:

Դրանում նաեւ նշվում Է, որ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում ազդեցության ավելի քիչ լծակներ ունի Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների համեմատ: Այդուամենայնիվ, Եվրամիության անդամ բոլոր պետությունները հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, թեեւ այդ հարցին ավելի քիչ ժամանակ են հատկացնում, քան ձգձգվող մյուս երկու հակամարտություններին: Եվրամիությունը լիարժեք չի համագործակցել երկու մյուս հանգուցային խաղորդների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, ասված Է բանաձեւում:

Նշենք, որ, չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի հայտարարություններին, Անկարան իրականում նույնպես գերակա չի համարում հակամարտության լուծումը: Էրդողանի եւ նրա նախարարների, ինչպես նաեւ Բաքվի ղեկավարության հայտարարությունները նախատեսված են ներքին օգտագործման համար:

Համանախագահ երկրները նույնպես Ղարաբաղով զբաղվելու ժամանակ չունեն. նրանց մոտ նախագահական ընտրություններ են: Այդուհանդերձ, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, միմյանց հետ քննարկում հիմնախնդրի լուծման ուղիները եւ հաղորդումներ անում մամուլի համար: Այսպես, անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի 48-րդ միջազգային խորհրդաժողովում ԱՄՆ-ի պատքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպում ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք Է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի լիարժեք օգնություն ցուցաբերել հակամարտության կողմերի միջեւ համաձայնության հասնելուն եւ հիմնախնդրի լուծմանը»,-հայտարարել Է Քլինթոնը Հայաստանի արտգործնախարարի հետ կայացած հանդիպմանը: Նույնն ասվել Է նաեւ Իլհամ Ալիեւի հետ տեղի ունեցած հանդիպմանը:

Այսօրվա դրությամբ Ղարաբաղի համար միակ վտանգը իրանական հիմնախնդիրն Է: Եթե հանկարծ Իսրայելը ԱՄՆ-ի ցուցումով որոշի ռմբակոծել Իրանի ռազմական օբյեկտները, Ադրբեջանն իսկույն պատերազմի մեջ կմտնի՝ ունենալով երկու նպատակ՝ բռնակցել Իրանի այնքան տարածք, որքան կհաջողվի, եւ հարված հասցնել Ղարաբաղին: Սակայն սա ամենահոռետեսական կանխատեսումն Է, որը կարող Է եւ չիրականանալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am