Դեղորայքից թունավորված աղջկա վիճակը ծանր է

Armenpress 11:43, 1 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղորայքից թունավորվել է Երևան քաղաքի Քոչար փողոցի  բնակիչ 28-ամյա Եվա Յափուջյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին «Արմենպրես»-ին, աղջիկը տեղում ստանալով առաջին բուժօգնություն` հրաժարվել է հետագա հոսպիտալացումից: 

Դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա Շուշանիկ Գագիկյանը` հունվարի 31-ի ժամը 16:55-ին: Բժիշկներն աղջկա վիճակը գնահատել են ծանր:

Նույն օրը` ժամը 19:50-ին,  քացախաթթվից թունավորումով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Կեչուտ գյուղի բնակիչ Բաբաջանյանը, որը տեղում ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am