Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է երկրի վարչապետին

Armenpress 18:06, 31 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հունվարի 30-ին  հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները, համագործակցության բարելավման հեռանկարները, մասնավորապես` առևտրատնտեսական ոլորտում: Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, գոհունակություն է հայտնվել 2011 թ. վերջին Լիբանանի Նախագահի և խորհրդարանի նախագահի  Հայաստան կատարած այցերի արդյունքների առնչությամբ: Կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am