Լոս Անջելեսում կայացել է հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ամենամյա հավաքը

Armenpress 16:40, 31 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում  կազմակերպված  օտարերկրյա դիվանագետների ամենամյա հավաքին այս տարի մասնակցել են մոտ հինգ տասնյակ երկիր ներկայացնող դիվանագետներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են առաջիկա  անելիքները, գործակցության հնարավոր եզրերն ու ընդհանուր գործողություները` կապված Լոս Անջելեսում ապրող բազմազգ բնակիչների մշակութային երկխոսության զարգացումը խթանող ծրագրերի հետ:

Հյուպատոսական հերթական հավաքի պատվավոր հյուրը Միացյալ Նահանգների նավատորմի նախկին հրամանատար Փոլ Իգնատիուսն էր, ով օտարերկրյա դիվանագետների հետ խոսել  է աշխարհաքաղաքական նախկին և ներկա իրողություններին առնչվող թեմաներից:

Դիվանագիտական համայնքի մասնակիցները ողջունել են Լոս Անջելեսում դիվանագիտական աշխատանքի անցած նոր գործընկերներին, ովքեր հավատարմագրվել են Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am