Հայաստանը Ֆրանսիայում կունենա ռազմական կցորդ

Armenpress 14:02, 31 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայաստանը երբևէ չի ունեցել ռազմական կցորդ և արդեն որոշում է կայացվել, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը լինելու է նաև ռազմական կցորդ պաշտոն: Այն հնարավորություն կտա Ֆրանսիայի հետ ավելի խորը համագործակցել նաև ռազմական ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին այսօր նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի Ֆրանսիական համալսարանում դասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ժամանակ:  

«Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ կենտրոնանում են մի շարք պետությունների շահեր: Հաշվի առնելով այդ գործոնը` Հայաստանն ամուր կապեր է հաստատել ու հաջողությամբ համագործակցում է երկու կարևորագույն անվտանգության համակարգերի` ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ: Միաժամանակ Հայաստանը առանձին-առանձին ռազմական ոլորտում հարաբերություն է հաստատել եվրոպական մի շարք պետությունների հետ»,- նշեց նախարար Օհանյանը` ընդգծելով, որ Ֆրանսիայում ռազմական կցորդի պաշտոնի ներդրումը հնարավորություն է պաշտոնական մակարդակում ավելի խորն ու բազմակողմանի լուծումներ գտնելու նաև երկկողմ ռազմական հարցերում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am