Ֆրանսիային վատաբանելու հարցում Ադրբեջանը եւ Թուրքիան կորցնում են ողջամտության եւ չափի զգացումը

Armenpress 13:00, 30 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհի ադրբեջանական համայնքներում հայտնվել Է նոր առաջադրանք՝ հրապարակումներ գտնել հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին ֆրանսիական օրինագծի դեմ, իսկ եթե այդպիսիք չգտնվեն՝ նենգափոխել կամ իրենցը գրել, ընդ որում՝ դա, ինչպես որ ամեն ինչ Ադրբեջանում, արվում Է շռնդյունով, ինչպես հայտնի անունների, այնպես Էլ անհայտ պատմաբանների ներգրավմամբ, որոնք այդ կերպ կարող են որոշ, թեեւ, խիստ կասկածելի ճանաչում ստանալ: Հնարավոր Է, որ պատմաբանները չգիտեն Էլ, որ իրենց անուններն օգտագործվում են շատ կեղտոտ խաղի մեջ…

Aze.az կայքում հատվածներ են զետեղված ֆրանսիացի գրող Իվ Բենարի «Հայերի ցեղասպանությունը: Իսկ եթե մեզ ստում Էին» գրքից: Ընդ որում՝ դա հաղորդում Է Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Գումբատովը: Հրապարակման համաձայն՝ «Ֆրանսիայում գտնում են, որ հայերի ցեղասպանությունը Թուրքիայի դեմ սարքված հրեշավոր մեքենայություն Է: Թուրքերը մեծ անարդարության զոհեր են, մենք երբեք չենք խոսում նրանց զոհերի մասին այն դեպքում, երբ հայ զոհերի մասին շատ ավելի հաճախ ենք խոսում, քան Հոլոքոստի զոհերի մասին: Մինչդեռ թուրքական կողմի զոհերն ավելի մեծաթիվ են, քան հայերինը»,-գրված Է Բենարի գրքում:

Բենարն առաջարկում Է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծել պատմաբանների հանձնաժողով: Ինչպես երեւում Է, Ադրբեջանի եւ Թուրքիայի գործիչները ոչ մի նոր բանի ընդունակ չեն, որովհետեւ այդ գաղափարը, որն աջակցություն չի ստացել ողջ աշխարհի լուրջ պատմաբանների կողմից, այդպես Էլ մնում Է ցանկություն, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ: Հավասարապես նաեւ բոլոր նրանք, ովքեր շատ են սիրում «առանձնանալ ոչ ստանդարտ մտածողությամբ» եւ դեմ չեն իրենց անունը հռչակել ուրիշի արյան գնով եւ ուրիշի հաշվին: Գուցեեւ չարժե պատասխանել այսօրինակ բաների, սակայն միտումը պետք Է կասեցվի սաղմնային վիճակում: Բոլոր նրանք, ոքեր ցանկանում են հանձնաժողով ստեղծել, պարզապես պետք Է օգտվեն այն բազմաթիվ արխիվներից, որոնք պահպանվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: Թուրքական արխիվներում, հասկանալի բան Է, ոչինչ չկա. այն վաղուց Է համապատասխանության բերվել Թուրքիայի նոր քաղաքականության հետ: Սակայն այն, ինչ հաջողվել Է փրկել, հույս Է տալիս, որ տարատեսակ, անհարկի հանձնաժողովներ ստեղծելու կողմնակիցների թիվն աստիճանաբար կնվազի, եւ այդպիսիք այլեւս չեն լինի:

Տեղեկատվության մեջ նաեւ մատնանշված Է Իվ Բենարի httpHYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm"://HYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm"wwwHYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm".HYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm"yvesbenardHYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm".HYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm"frHYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm"/HYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm"soutiensHYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm".HYPERLINK "https://www.yvesbenard.fr/soutiens.htm"htm կայքը՝ երկու լեզուներով՝ ֆրանսերեն եւ, իհարկե, թուրքերեն: Գրողի կայքում հաղորդվում Է, թե գիրքը, որում ապացուցվում Է ցեղասպանության կեղծումը, չի հաջողվում լույս ընծայել հայերի ճնշման պատճառով: Մեկնաբանությունները, մեր կարծիքով՝ ավելորդ են: Հիշենք, որ այսօրինակ հրապարակումներ հայտնվել ու հայտնվում են նաեւ Հոլոքոստի կապակցությամբ, որոնցում ապացուցվում Է, թե Երկրորդ աշխարհամարտի տարիներին զոհվել Է ոչ թե 6 միլիոն հրեա, այլ անհամեմատ ավելի քիչ: Այդ հրապարակումներում Էլ Հոլոքոստի համար մեղադրվում են սիոնիստները:

Չենք խոսի Դաշնակցություն եւ Հնչակ հայկական կուսակցություններին առաջադրվող մեղադրանքների մասին, որոնց վրա Է բարդվում հայերի ցեղասպանության եւ «թուրք խաղաղ բնակչության ոչնչացման» մեղքը: Մեկ անգամ եւս կրկնենք՝ այդ ամենը նոր չԷ եւ շարունակվելու Է միշտ: Թուրքիայի՝ ծագումով հրեա հայտնի գործարար Իցհակ Աթալոնի դիպուկ արտահայտությամբ՝ 2015 թվականին Թուրքիայի համար, իսկական դժոխք կսկսվի: Աթալոնը համոզված Է, որ այդ ամենը կարելի Է կանխել, եթե օսմանների ու երիտթուրքերի ժառանգներն ընդունեն քրիստոնյա ժողովուրդների բնաջնջման փաստը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am