Հայերի ցեղասպանության մասին օրինագիծը պաշտպանել են թե աջերը, թե ձախերը

Armenpress 15:22, 24 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից հայերի ցեղասպանության մասին օրինագծի ընգունումը վաղուց Էր սպասվում եւ անակնկալ չԷր: «Արմենպրես»-ի հետ զրուցելիս Փարիզի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը նշել Է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի երկու թեկնածուները՝ Ֆրանսուա Օլանդը եւ պետության գործող ղեկավար Նիկոլա Սարկոզին, միշտ Էլ աջակցել են այդ օրինագծին: «Ճիշտ Է, մի պահ Սարկոզին, կարծես, հեռացավ դրանից, բայց հետո վերադարձավ սկզբնական դիրքորոշմանը: Պետք Է նշեմ, որ երկու թեկնածուների կուսակցություններում Էլ կան դժգոհողներ, սակայն դա մնաց Սենատի դռների հետեւում: Տարօրինակ կլիներ, եթե աջերն ու ձախերը այլ կերպ արտահայտվեին, մանավանդ որ նրանք բոլորը միշտ Էլ պաշտպանել են այդ օրինագիծը»,-ընդգծել Է Կայծ Մինասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am