Հրեա քաղաքագետն ակնկալում է, որ Իսրայելում եւս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում տեղաշարժ կլինի

Armenpress 12:30, 24 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն, որ Ֆրանսիայի Սենատը քվեարկեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման օգտին, բնավ զարմանալի չԷ, դա սպասվող իրադարձություն Էր: Ինչպես «Արմենպրես»-ին ասել Է Թել Ավիվում Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն դոկտոր Ալեքսանդր Ցինկերը, Թուրքիայի սպառնալիքները ոչինչ չարժեն:

«Ֆրանսիայի համար այդ սպառնալիքները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, նույնն Էր նաեւ 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Բոլոր այդ սպառնալիքները տեւեցին մեկ, առավելագույնը՝ երկու ամիս: Ինչ վերաբերում Է այն կարծիքին, թե օրինագծի ընդունումը նախընտրական քայլ Է, ապա դա եւս լուրջ չԷ: Ֆրանսիայում հայ եւ թուրք համայնքներից քվեարկողների թիվը մոտավորապես նույնն Է: Պարզ թվաբանություն Է: Կես միլիոն կորցնում ես, կես միլիոն՝ շահում: Այնպես որ դա բացատրություն չԷ: Դա պարզապես եւս մեկ քայլ Է հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին, միայն թե շատ դանդաղ Է ընթանում այդ ճանաչումը»,-ընդգծել Է Ցինկերը:

Նա նաեւ նշել Է, որ Իսրայելում ցեղասպանության ճանաչման գործընթացն Էլ ավելի դանդաղ Է ընթանում: «Մենք կարծես թե պետք Է լինեինք այն առաջին երկրների թվում, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության այդ հանցագործությունը: Սակայն չափազանց դանդաղ ենք մենք դրան գնում: Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ, որ այդ տարի որոշակի տեղաշարժեր կկատարվեն հրեական պետության կողմից հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացում»,-ասել Է Ալեքսանդր Ցինկերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am