Շվեդիայի արտաքին գործերի նախարարն այցելում է Հայաստան

Armenpress 10:21, 13 Հունիս, 2011

ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով' հունիսի 13-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսված են Կարլ Բիլդտի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-շվեդական համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները եւ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների լայն շրջանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am