Ս. Սարգսյանն այցելել է «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան

Armenpress 15:43, 1 Հունիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում բացված «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ժամանակակից չափանիշերին համապատասխան կառուցված եւ ամբողջությամբ ավտոմատացված ու արդիական հոսքագծերով համալրված գործարանի բացման արարողությունից հետո Ս. Սարգսյանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող այս գործարանի կարողություններին, զարգացման ծրագրերին: Այդ ծրագրերի համաձայն' գործարանն առաջիկայում նախատեսում է տեղադրել բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ կարտահանվեն հարեւան եւ Միջին Ասիայի երկրներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am