Ռոբերտ Էմմիյան. «Փարիզյան առաջնությունը շրջադարձային մեկնարկ է»

Armenpress 21:54, 7 Փետրվար, 2011

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 4-6-ը Փարիզում կայանալիք աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը Հայաստանի մարզիկների համար պետք է շրջադարձային դառնա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, ով բնակվում է Փարիզում:

 

Նա նշեց, որ այս մրցաշարից առաջ Հայաստանի թեթեւաթլետներին հնարավորություն կընձեռնվի մարզվել նաեւ Ֆրանսիայում: Իսկ Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բեռնար Աբսալեմը «Արմենպրեսի»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ եւ Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիաների միջեւ կնքված երկկողմ պայմանագիրն օգտակար կլինի երկու երկրների մարզիկների համար:

 

Ֆրանսիայի թեթեւաթլետներն արդեն սկսել են մասնակցել Հայաստանում անցկացվող աթլետիկայի միջազգային մրցումներին: Հիշեցնենք, որ ժամանակին Ռ.Էմմիյանը հանդես է եկել նաեւ Ֆրանսիայում` ներկայացնելով Փարիզի արվարձան Իսի-լը-Մուլինոյի «Ավիակլուբ» ճանաչված մարզական ակումբը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am