Խոսրով Հարությունյանը` Արեւելյան Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատների ասոցիացիայի նախագահ

Armenpress 00:00, 7 Հոկտեմբեր, 2009
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեւանում աշխատանքներն է ավարտել «Եվրոպական քրիստոնեա-քաղաքական շարժումն այսօր` արժեքներից իրագործումե միջազգային կոնýերանսը: Վերջինիս մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլոդովայի, Բելառուսի եւ Վրաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները: Հայաստանում քրիստոնեա-դեմոկրատիայի զարգացման հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ ծավալուն զեկույցով հանդես է եկել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՔԴՄ մամուլի ծառայությունից, կոնýերանսում քննարկվել են հետխորհրդային արեւելաեվրոպական երկրներում քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական մտքի, հանրային կյանքի կազմակերպման քրիստոնեա-դեմոկրատական դոկտրինի ու նրա արժեքների տարածման, ամրապնդման խնդիրները: Ուշադրության են արժանացել միջկուսակցական կապերի ձեւավորման ու երկարաժամկետ համագործակցության համար հիմքեր ստեղծելու հարցերը: Կարեւորվել է Եվրոպական քույր կուսակցությունների եւ կազմակերպությունների հետ համագործակցության խնդիրը: Կոնýերանսի աշխատանքների արդյունքում որոշում է ընդունվել հիմնելու «Արեւելյան Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատների ասոցիացիաե, քննարկվել ու հաստատվել է վերջինիս կանոնադրությունը: Որոշում է կայացվեց Լեռնային Ղարաբաղի Քրիստոնեա-դեմոկրատական միությանը կազմակերպության ասոցացված անդամ ընդունելու, նաեւ ասոցիացիայի կենտրոնակայանը Կիեւում հաստատելու մասին: Ասոցիացիայի նախագահ է ընտրվել Խոսրով Հարությունյանը, գործադիր քարտուղար` Յուրի Ռեշետնիկովը: Կոնýերանսն ընդունել է իր հիմնական քաղաքական նպատակներն արձանագրող Սեւանյան հռչակագիրը, նաեւ որոշում կայացրել համագործակցության ուղղերձով դիմելու եվրոպական քույր կազմակերպություններին ու կուսակցություններին: Նշենք, որ կոնýերանսը կազմակերպել էին Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Եվրոպական Քրիստոնեա-քաղաքական շարժումը, Նիդեռլանդների Քրիստոնյաների միությունը, Քրիատոնեա-դեմոկրատական կուսակցությունների արեւելաեվրոպական բյուրոն եւ Լեռնային Ղարաբաղի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am