«Եվրատեսիլ 2009ե երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար հայտ են ներկայացրել 21 երգիչ-երգչուհիներ

Armenpress 00:00, 12 Փետրվար, 2009
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): «Եվրատեսիլ 2009ե երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար հայտ են ներկայացրել 21 երգիչ-երգչուհիներ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պատասխանատու Նարեկ Ադոնցը, նրանք իրենց երգով հանդս կգան փետրվարի 14-ին կայանալիք համերգին, որի ժամանակ էլ sms-ների եւ հեռախոսազանգերի միջոցով հեռուստադիտողների, ինչպես նաեւ ժյուրիի քվեարկությամբ կընտրվի «Եվրատեսիլ 2009ե մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցը: Հայտ են ներկայացրել Արամեն, Մհերը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը, «Բամբիռե ռոք խումբը, Շպռոտը, Սերգեյ Գրիգորյանը, Դավիթ Մինասյանը, Լիլուն, Հայկ Կասպարովը, Իռենը եւ ուրիշներ: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2009ե երգի միջազգային մրցույթը կայանալու է Մոսկվայում: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին, երբ ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչը եւ 14-ին, իսկ եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 16-ին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am