Փարիզում կազմակերպվել են Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսներ

Armenpress 00:00, 4 Ապրիլ, 2007
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: üրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարիզի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանում՝ Պոմպիդու կենտրոնում եւ Գալուստ Գյուլբենկյան մշակութային կենտրոնում ապրիլի 2-ին միաժամանակ բացվել են ամերիկահայ մեծ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան, 1904-1948) ստեղծագործությունների ցուցահանդեսները: Ներկայացվել են նկարչի քառասունից ավելի կտավներ եւ գծանկարներ, որոնք բերվել են ԱՄՆ-ից, Պորտուգալիայից, Անգլիայից, ինչպես նաեւ Պոմպիդու կենտրոնի եւ առանձին անհատների հավաքածուներից: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այս ցուցահանդեսների բացման արարողությանը, որին մասնակցել են Ժորժ Պոմպիդու արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Բրունո Ռասինը, Գալուստ Գյուլբենկյան հաստատության վարչական խորհրդի նախագահ Էմիլիո Լուի Վիլարը (Լիսաբոն) եւ üրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, ներկա են եղել Գորկու կինը, աղջիկը եւ թոռները: Արշիլ Գորկու ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հունիսի 4-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am