Վախճանվել է բանաստեղծ Գեւորգ Օհանյանը

Armenpress 00:00, 13 Մարտ, 2006
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում, կյանքի 71-րդ տարում վախճանվել է բանաստեղծ եւ թարգմանիչ Գեւորգ Օհանյանը: Գեւորգ Սմբատի Օհանյանը ծնվել է 1935 թվականի ապրիլի 24-ին, Բաքվում: Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտը, աշխատել «Կոմունիստե (հայերեն) թերթի եւ «Գրական Ադրբեջանե (հայերեն ) հանդեսի խմբագրություններում, 1967-ին Երեւան տեղափոխվելուց հետո` «Հայաստանե հրատարակչությունում: Եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մամուլի պետական կոմիտեի նախագահի օգնականը, կոմիտեի բաժնի ավագ խմբագիր եւ պետ: Բանաստեղծությունների մեկ տասնյակից ավելի ժողովածուների հեղինակ է, թարգմանական գրքերը կազմում են ավելի քան երկու տասնյակ, որոնց թվում են Նիկոլայ Գրիբաչովի, Մուստայ Քարիմի եւ այլ հայտնի հեղինակների ժողովածուները:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am