ԼՂՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արմեն Զալինյանը

Armenpress 00:00, 6 Փետրվար, 2006
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց Մավրիկ Արարատի Ղուկասյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից` երկարամյա ծառայության թոշակի անցնելու կապակցությամբ, իսկ ԼՂՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արմեն Միքայելի Զալինյանը, որը նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից, մեկ այլ հրամանագրով ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ԼՂՀ Անվտանգության խորհուրդի քարտուղար Կարեն Զարմայրի Բաբուրյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am