Կբացվի Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը

Armenpress 00:00, 6 Հունիս, 2006
ԱՇՏԱՐԱԿ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վարդեւան Գրիգորյան): Հայ արձակի տաղանդավոր ներկայացուցիչ Մուշեղ Գալշոյանի ծննդավայրում` Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Կաթնաղբյուր գյուղում, կառուցվել է նրա տուն-թանգարանը: Այն իրականացվել է կառավարության ýինանսավորմամբ, եւ աշխատանքների ողջ գործընթացը գտնվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուշադրության ներքո: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Շենքի կահավորումից հետո տուն- թանգարանն առաջիկայում հանդիսավորապես կբացի իր դռներն այցելուների առաջ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am