Բացվեց աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր Արթուր Օշականցու անհատական ցուցահանդեսը

Armenpress 00:00, 26 Օգոստոս, 2005
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում (ԱՕԿՍ) այսօր բացվեց գեղանկարիչ, աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր Արթուր Օշականցու անհատական ցուցահանդեսը: Ներկայացված ավելի քան երեք տասնյակ կտավների մեջ առանձնահատուկ տեղի էին գրավում Հայոց ցեղասպանության, Հայ Դատին, նաեւ բնությանն ու մարդկային հարաբերություններին նվիրված աշխատանքները: Նկարիչը խորհրդային տարիներին Հայաստանում առաջին արվեստագետներից էր, որ աբստրակցիոնիզմի միջոցով փորձեց արտահայտել իր քաղաքական ընդվզումը: «Աբստրակտ արվեստն օգտագործում եմ իմ քաղաքական հայացքները, բողոքը արտահայտելու համարե, - նշեց 1992 թվականից Լոնդոնում բնակություն հաստատած նկարիչը: Գեղանկարիչ Արայիկ Սմբատյանի խոսքերով, Օշականցու գործերը շատ ինքնատիպ են: «Երկար տարիներ ապրելով Լոնդոնում, նա ոչ միայն չի կորցրել իր ազգային ինքնությունն արվեստում, այլեւ ստեղծել է մի ուղղություն, որն իր ազդեցությունն է ունենում նաեւ օտարերկրյա նկարիչների վրաե, - նշեց նա: Արթուր Օշականցու գործերը ցուցադրվել են եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում: Դրանցից շատերն այսօր պահվում են մասնավոր հավաքածուներում: Նրա անհատատական ցուցահանդեսը սեպտեմբերին կբացվի նաեւ Լոնդոնում, որտեղ կներկայացվեն վերջին տարիներին ստեղծած վեց տասնյակից ավելի աշխատանքները:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am