Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Armenpress 00:00, 29 Օգոստոս, 2008
ԹԲԻԼԻՍԻ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը խզել Է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց երկրները կպահպանեն հյուպատոսական հարաբերությունները: Այդ մասին այսօր հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոլ Վաշաձեն: «Ոչ Վրաստանը ՌԴ-ում, ոչ Էլ Ռուսաստանը Վրաստանում այլեւս չեն ունենա այն դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք քաղաքական աշխատանք են իրականացնում: Մենք պահպանում ենք միայն հյուպատոսություններըե,- ասել Է նա լրագրողներին: «Ուշադրության առնելով ՌԴ-ում ապրող Վրաստանի քաղաքացիների քանակը եւ Վրաստանում ապրող ՌԴ-ի քաղաքացիների թիվը, անհրաժեշտ կլինի լուծել հումանիտար հարցերը, ուստի ՌԴ-ում Վրաստանի հյուպատոսությունը եւ Վրաստանում ՌԴ-ի հյուպատոսությունը կշարունակեն աշխատելե,- ընդգծել Է Վաշաձեն:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am