Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Armenpress 20:16, 10 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 11:00-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ZiL» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «ZiL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ղ․), որը բեռնված է եղել գազի բալոններով։

Նշվում է, որ ջրափրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 110 հատ գազի բալոն, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am