Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը

Armenpress 20:04, 10 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նեղ կազմով ռազմական կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում գործողության «սահմանափակ ընդլայնմանը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական Kan ռադիոկայանը։

Միևնույն ժամանակ, իսրայելցի բանակցողներին հանձնարարվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման կողմից գերեվարված պատանդներին ազատ արձակելու գործարքի հասնելուն ուղղված ջանքերը:

Kan ռադիոկայանի տվյալներով ՝ այդ հարցով Իսրայելի նախարարների կաբինետի նիստը տեղի է ունեցել մայիսի 9-ի երեկոյան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am