ՌԴ պետդուման Միխայիլ Միշուստինին վերահաստատել է կառավարության ղեկավարի պաշտոնում

Armenpress 18:44, 10 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության  պետդումայի պատգամավորները մայիսի 10-ի լիագումար նիստում հաստատել են Միխայիլ Միշուստինի թեկնածությունը Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածությունն առաջադրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միշուստինին աջակցել են խորհրդարանական հինգ խմբակցություններից չորսը։ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը ձեռնպահ է քվեարկել։ Նշանակմանը կողմ է քվեարկել պալատի 432 քվեարկած անդամներից 375-ը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am