Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Եվրոպական կինոակադեմիայի անդամ է դարձել

Armenpress 16:25, 9 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակ Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ռեժիսորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր անձնական էջում արված գրառմամբ:

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Սա տարիներ շարունակ անդադար աշխատանքի, իմ հայրենիքի, ընտանիքի ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացման ուղղակի արդյունքն է։  Որպես կինոռեժիսոր իմ գլխավոր միտումն է եղել պատմել իմ հայրենիքի մասին, ներկայացնել Արցախն ու Հայաստանը և օգնել հայկական կինոյի առաջխաղացմանն ամբողջ աշխարհում»,-նշել է նա:

Ավետիսյանն ընդգծել է, որ աշխատում է մի շարք կինոնախագծերի վրա, որոնցով նպատակ ունի հարթել իր հետագա ուղին դեպի ավելի մեծ ձեռքբերումներ, քանի որ շատ ավելին է պետք անել աշխարհում էական փոփոխությունների հասնելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am