Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց ֆաշիզմի դեմ պայքարում ու ՀՀ պետականության համար կյանքը տված նահատակների հիշատակին

Armenpress 10:37, 9 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված նահատակների հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանի ու  Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ 

Վարչապետ Փաշինյանը մոտեցել է նաև զբոսայգի ժամանած վետերաններին, շնորհավորել նրանց ու մաղթել առողջություն։ 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am