Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը

Armenpress 15:42, 7 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում պահպանվում են աշխատավարձի աճի միտումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 282 հազար 879 դրամ: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, այն ավելացել է 12.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 8.1 տոկոս:

Նշվում է, որ այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am