Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել

Armenpress 15:29, 7 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին 14.3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների հերթական ամփոփագրում:

Ընդ որում, այս տարվա մարտին նշված ցուցանիշը փետրվարի համեմատ աճել է 10.4, իսկ 2023-ի մարտ ամսվա համեմատ՝ 15.3 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am